«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|
14:04 - 19 փետրվարի, 2020

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

tert.am: Հունիսին իրականացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումը բարձր ենք գնահատում, քանի որ ունեցանք բավականին մեծ թվով ներդրումային ծրագրեր: Այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով հարցին, թե ֆորումից հետո ինչ ներդրումներ են եղել մարզում, որ ծրագրերը չեն իրականացվել:

«Այն, որ 2019 թվականն ամփոփեցինք բարձր տնտեսական և ներդրումային ցուցանիշներով, կարծում եմ, որ այս գործում մեծ դեր պատկանում է այդ ֆորումին: Ե՛վ արդյունաբերության ոլորտում, և՛ զբոսաշրջության ոլորտում, և՛ գյուղատնտեսության ոլորտում, մենք բազմապատկեցինք այն ներդրումային ակնկալիքները, որոնք ի սկզբանե ունեինք»,– ասաց նա:

«2019 թվականը ամփոփեցինք շուրջ 7 միլիոն դոլար ներդրումային ծավալով և գյուղատնտեսության մեջ 6 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումային ծրագրեր ունեցանք: Այսինքն՝ 7 մլրդ դրամի փոխարեն մենք տարին ամփոփեցինք 10 միլիարդ դրամից ավելի ցուցանիշով»,- ասաց նա, թեև դժվարացավ ներկայացնել թե օտարերկրյա ներդրումները և ներքին ներդրումները որքան են կազմել»,– հավելեց նա:

Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Տավուշում ընդհանուր ներդրումային ծավալը՝ պետական, մասնավոր, միջազգային, կազմել է 46,6 միլիարդ դրամ։ Տարեսկզբին պլանավորված է եղել 30,5 միլիարդ դրամ:

Մարզպետը նշեց, որ թեև այդ բիզնես ֆորումի շնորհիվ տասնյակ ծրագրեր իրականություն են դարձել, այդուհանդերձ, եղել են ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել։

«Օրինակ՝ կար պավլովիաների ծառատեսակների ստեղծման ծրագիր, որն իրականություն չդարձավ, որովհետև հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս ներդրումը շատ կայուն չի կարող լինել և նույնիսկ վնասակար կարող է լինել շրջակա միջավայրի համար: Եղել են ծրագրեր են, որոնք 2019 թվականին սկսվել են, բայց որոշակի ընթացակարգային հարցերով տեղափոխվել են 2020 թվական: Եղել են ծրագրեր, որոնց կանգնելը կապված է եղել ֆինանսական գործիքների կիրառման անհնարինության հետ, եղել են ծրագրեր, որոնք կարող էին հետաքրքիր լինել ներդրողների համար, բայց այդ հետաքրքրությունները չեն եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ սրանք շարունակական գործընթացներ են:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ խնդիրների են հանդիպում ներդրողները, որոնք կարող են վանել նրանց, Հայկ Չոբանյանը նշեց. «Օրինակ՝ ունենք հարյուրավոր հեկտար այգիների ստեղծման հնարավորություն, ներդրումային պատրաստակամություն, բայց չենք կարողանում ծրագիրն առաջ տանել՝ մեր հողային բալանսի առանձնահատկությունից ելնելով, քանի որ դրանք կտրտված են ... Սեփականաշնորհումից հետո հողերը բաժանվել են փոքր-փոքր կտորներով, դրանք վերաբաշխվել են, և եթե նույնիսկ մեկ-երկու հեկտար ներդրումային ծրագիր է լինում, բավականին դժվարություններ են առաջանում այդ հողակտորները համախմբելու հարցում, քանի որ համայնքային նշանակության հողեր գրեթե չկան, բոլորը մասնավորեցված են»:

Հայկ Չոբանյանը նշեց, որ մարզի տնտեսության, քաղաքացիների կենսամակարդակի, որակի վրա մեծ ազդեցություն ունեն գյուղատնտեսությունը, այգեգործությունը: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտում հանդիպող խնդիրներին, մարզպետն ասաց.  

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել