«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. 100.000.000 ՀՀ դրամ է տրամադրվել բժշկական պարագաների ձեռքբերմանը
21:31 - 08 ապրիլի, 2020

«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. 100.000.000 ՀՀ դրամ է տրամադրվել բժշկական պարագաների ձեռքբերմանը

«Իմ քայլը» հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը: ՀՀ պարետատան համակարգմամբ իրականացվող հատուկ չվերթը Չինաստանից Հայաստան կժամանի այսօր երեկոյան:

«Իմ քայլը» հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում իր մեծ բարեկամ և բարերար Քրիստին Սիմոնին այս որոշմանը լիովին սատարելու համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Որոշումը կայացնելիս Հիմնադրամն առաջնորդվել է ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը հզորացնելու հրամայականով, այնպես էլ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ:

Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել