Ինձ համար «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի. Դավիթ Անանյան
10:51 - 30 ապրիլի, 2019

Ինձ համար «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի. Դավիթ Անանյան

Եթե դուք ուզում եք, որ իրավական պետություն ստեղծենք, պետք է գնանք հարկ վճարողների վարքագծի ուսումնասիրմանն ու նրանց ստուգմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ի տանիքի տակ միլիոններ ստացեղներ չկան, ինչպես գրել են լրատվամիջոցները:

«Հարկ վճարողների իրական շահառուների կամ նրանց բաժնետերերի վարքագիծն ուսումնասիրելու ենք միայն այն ժամանակ, երբ նախաքննությամբ կպարզվի, որ նման վարքագիծը նրանց գործողությունների կամ անգործության արդյունք էր: Մենք ոչ թե գնում ենք Գագիկ Խաչատրյանենց տուն կամ ինչ-որ մեկի տուն, այլ իրականացնում ենք մեր գործառույցը, իրականացնում ենք հարկային հսկողություն: Դրա արդյունքում կարող է որեւէ բաժնետիրոջ նկատմամբ որոշակի բաներ պարզվեն, բայց դա քննությունն է պարզում»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե այս ամիսներին աղմկահարույց գործերի («Սպայկա», Ճոպանուղի եւ այլն) բացահայտումներից կարելի է եզրակացնել, որ դրանք եղել են նախկին իշխանությունների հովանավորությամբ, ՊԵԿ նախագահը հստակ պատասխան չտվեց. «Ինչու եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություններ անի: Ես այդպիսի հայտարարություն անելու ոչ ցանկություն ունեմ, ոչ այդպիսի գործառույթ: Հիմա «Սպայկայի», Ճոպանուղու, նաեւ մյուս գործերը քննվում են, դա գրավական չի՞, որ գործ է կատարվում: Ինձ համար, օրինակ, «Սպայկան» աղմկահարույց բացահայտում չի: Ինձ համար, օրինակ, կարող է աղմկահարույց լինի որեւէ ստուգման ժամանակ հազար դրամ հայտնաբերելը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել