Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է |tert.am|
22:00 - 25 փետրվարի, 2020

Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է |tert.am|

tert.am: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բուժապահովագրության պետական գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել:

Հայտարարության համաձայն՝ 23 մարդ, որոնք Իրանից են վերադարձել, բուժզննություն անցնելու նպատակով տեղափոխվել են Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել:

Նշվում է, որ հետազոտությունները կշարունակվեն մինչև կարանտինի ժամկետի ավարտը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր Իրանից ժամանակ 4 մարդու հոսպիտալացման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել