Իրանն Արժույթի միջազգային հիմնադրամից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|
14:49 - 12 մարտի, 2020

Իրանն Արժույթի միջազգային հիմնադրամից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել Է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:

«Մարտի վեցին ես նամակ եմ գրել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալին Գեորգիեւային՝ խնդրելով գործարկել մոտավորապես 5 միլիարդ դոլար գումարի արագ ֆինանսավորման գործիքը՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի ընդգրկուն տարածումը եւ կանխարգելման հետագա լուրջ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ (կորոնավիրուսի բռնկման) տնտեսական հետեւանքներին դիմակայելը»,- գրել Է Հեմաթին Instagram-ում:

Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Համաշխարհային բանկի խումբը (Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Համաշխարհային բանկ) հայտնել Էր այն երկրներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որոնց տնտեսությունը ենթարկվել Է կորոնավիրուսի բռնկման հետեւանքներին:

Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված Է հիվանդության 9 հազար դեպք, 354-ը՝ մահվան ելքով, ավելի քան 2,9 հազար մարդ ապաքինվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել