ԼՀԿ-ն անհասկանալի է համարում դատարանների նկատմամբ անվստահության խնդրում միայն ՍԴ-ին անդրադառնալը |armenpress.am|
08:20 - 29 հունվարի, 2020

ԼՀԿ-ն անհասկանալի է համարում դատարանների նկատմամբ անվստահության խնդրում միայն ՍԴ-ին անդրադառնալը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անհասկանալի է համարում դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցում միայն Սահմանադրական դատարանին անդրադառնալը: Այս մասին հունվարի 29-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև, երբ գնում է առաջին ատյանի դատարաններ, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ, և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել:

Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել