Լուսավոր Հայաստանը հերքում է պահանջում Նիկոլ Փաշինյանից
14:39 - 03 մայիսի, 2019

Լուսավոր Հայաստանը հերքում է պահանջում Նիկոլ Փաշինյանից

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխանությունն ազգային անվտանգության ապահովման նպատակներին։ Ըստ ադյմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին նշված է ԼՀԿ տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել