«Լուսավոր Հայաստանի» նոր նախաձեռնությունը. Երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը |news.am|
09:42 - 09 ապրիլի, 2019

«Լուսավոր Հայաստանի» նոր նախաձեռնությունը. Երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը |news.am|

news.am։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել եւս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավորապես առաջարկվում է ողջամիտ ժամկետով երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը՝ հնարավորություն տալով լուծել այս ընթացքում նախկին օրենքի ընդունմամբ առաջացած խնդիրները:

Օրինագծով առաջարկվում է նաեւ սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն կատարելն այս ժամանակահատվածի համար չի համարվելու իրավախախտում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել