«Լուսավոր Հայաստան»-ը ևս Վիեննայի հանդիպումից հետո փակ քննարկման անհրաժեշտություն է տեսնում. Գորգիսյան
15:03 - 03 ապրիլի, 2019

«Լուսավոր Հայաստան»-ը ևս Վիեննայի հանդիպումից հետո փակ քննարկման անհրաժեշտություն է տեսնում. Գորգիսյան

|aysor.am|: Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո մի շարք պարզաբանումների կարիք կա, և ճիշտ կլիներ, եթե խորհրդարանում Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության մասնակցությամբ փակ քննարկում կազմակերպվեր։ Նման տեսակետ է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ նմանօրինակ առաջարկով հանդես գալու մասին գրառմանը։

«Ճիշտն ասած՝ մենք փորձել ենք մեր խմբակցություն հրավիրել վարչապետին, և ունենալ փակ քննարկում, բայց եթե չեմ սխալվում, դեռևս վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Որևէ նման ձևաչափի հանդիպում, ինձ թվում է, ճիշտ կլիներ, որովհետև ամեն դեպում ամեն ինչ չէ, որ հնարավոր է հրապարակային հայտնել։ Բայց խորհրդարանը, որպես պառլամենտական դիվանագիտության սուբյեկտ, պետք է ամենայն մանրամասնությամբ տեղյակ լինի գործընթացներին և քննարկված հարցերին, որպեսզի միջազգային տաբեր հարթակներում կարողանա ճիշտ կողմնորոշվել ու գործել», - ասել է պատգամավորը։

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել գրառմամբ՝ պնդելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արցախի և Հայաստանի ղեկավարությանը ՀՀ ԱԺ հրավիրելու անհրաժեշտություն կա։

«Իրապես ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, և խնդիրը Հայաստանի խորհրդարանում քննարկելու հրատապ անհրաժեշտություն կա: Խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից վարչապետին և նախարարին առանձին Աժ խորհրդարանական խմբակցություններ հրավիրելու փոխարեն «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկում է հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին պարտադիր պետք է ներկա լինեն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերները», - գրել է պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել