Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել․ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյան
10:51 - 12 մարտի, 2020

Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել․ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

  • Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

  • Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

  • Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել