ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, որ մանկապարտեզներից մեկում դաստիարակներին աշխատանքի են կանչել․ շուտով կլինի հայտարարություն
15:38 - 02 մարտի, 2020

ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, որ մանկապարտեզներից մեկում դաստիարակներին աշխատանքի են կանչել․ շուտով կլինի հայտարարություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մանկապարտեզներից մեկի տնօրենը ժողովի է հրավիրել աշխատակիցներին և զգուշացրել, որ աշխատանքի չներկայացող դաստիարակները աշխատավարձ չեն ստանա։

«Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները` ուսուցիչ և դաստիարակ, դայակ, հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ո՞վ է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատեցնում է ամբողջ կազմին։ Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա»:

ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից Infocom-ին տեղեկացրին, որ տեղյակ են խնդրից և շուտով պատրաստվում են հայտարարություն տարածել։ Հայտարարություն է տարածել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին՝ ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցը աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ»,- ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել