ԿԸՀ-ի համար միջոցները հիմնականում կծախսվեն աշխատավարձերի եւ պարգեւավճարների վրա․Տիգրան Մուկուչյան |news.am|
14:21 - 30 հոկտեմբերի, 2019

ԿԸՀ-ի համար միջոցները հիմնականում կծախսվեն աշխատավարձերի եւ պարգեւավճարների վրա․Տիգրան Մուկուչյան |news.am|

news.am: Միջոցները, որոնք ծրագրվում է 2020թ․ տրամադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հիմնականում կծախսվեն աշխատավարձերի եւ պարգեւավճարների վրա։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Այսպես, նրա խոսքերով, աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար կգնա պետության կողմից տրամադրված միջոցների մոտ 80-85 տոկոսը։ «Մնացածը այն նվազագույն ցուցանիշներն են, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի կարիքների համար»,- պարզաբանեց Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ 2020թ․ բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ծրագրվում է տրամադրել 1 միլիարդ 179 միլիոն դրամ, ինչը համեմատած 2019թ․ հետ, 26,4 մլն դրամով ավել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել