ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|
09:30 - 05 մարտի, 2020

ԿԸՀ-ն արձագանքել է «Այո»-ի շտաբի մասին ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի ելույթին |factor.am|

factor.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է Սուրեն Պապիկյանի ելույթը և կապ է հաստատվել «Այո»-ի քարոզչության կողմի ներկայացուցչի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ԿԸՀ-ն ուշադրություն է հրավիրել «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադարձել էր տեղեկություններին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում նրանց աշխատել «Այո»-ի շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակում։

Նախարարն ընդգծել էր, որ ոչ մի նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո»-ի շտաբի կողմից, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասել էր Պապիկյանը։

Նա հավելել էր, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և հավելել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել