«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը |aysor.am|
10:38 - 15 մայիսի, 2019

«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը |aysor.am|

aysor.am: Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել:

Արցախի Հանրապետության նախագահ Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշեց, որ որևէ հակասություն կողմերի մեջ չկա և ՀՀ ու Արցախի հարաբերությունների մեջ չկա սրացում: Ղուլյանն ընդգծեց՝ բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել երկկողմանի հարաբերությունները:

 

«Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել