Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում. կշարունակի համատեղել երկու պաշտոն |armtimes.com|
16:18 - 11 փետրվարի, 2020

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում. կշարունակի համատեղել երկու պաշտոն |armtimes.com|

armtimes.com: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրեն է: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց Օրբելյանը:

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, ինչից զրկվել էր նախկինում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմամբ։

Դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել