Կորոնավիրուսի պատճառով Չեխիան կփակի սահմանները օտարերկրացիների համար |tert.am|
17:46 - 13 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով Չեխիան կփակի սահմանները օտարերկրացիների համար |tert.am|

tert.am: Չեխիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել մարտի 16-ից արգելել արտասահմանյան այն քաղաքացիներ մուտքը Չեխիա, որոնք այդ երկրում կեցության իրավունք չունեն: Կարգելվի նաև Չեխիայի քաղաքացիների ելքը երկրից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին:

«Կառավարությունն այսօր որոշել է խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում արվող քայլերը: Երկուշաբթի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 03:00-ից) արգելվում է մուտքը հանրապետություն բոլոր արտասահմանցիների համար, բացի նրանցից, ովքեր Չեխիայում կեցության իրավունք ունեն: Բացի այդ, կառավարությունն արգելել է մեր բոլոր քաղաքացիներին լքել պետության տարածքը»,- հայտարարել է վարչապետը:

Մարտի 13-ի տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք, հիվանդներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: Կորոնավիրուսի թեստ է հանձնել 2353 մարդ: Հանրապետությունում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով Չեխիայի կառավարությունը մարտի 12-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել