Կորոնավիրուսի պատճառով Փաշինյանը չեղարկել է մի քանի պատվիրակությունների արտասահմանյան այցերը
19:01 - 12 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով Փաշինյանը չեղարկել է մի քանի պատվիրակությունների արտասահմանյան այցերը

ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են  ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ:

Մանասավորապես, մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ չեղարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։

Նույն օրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ պատճառը կորոնավիրուսի տարածումն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել