ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին․ Հայաստանի քվոտան կպահպանվի |lragir.am|
13:16 - 17 մայիսի, 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին․ Հայաստանի քվոտան կպահպանվի |lragir.am|

lragir.am։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Վալերի Սեմերիկովի խոսքով, քննարկվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:

Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կգլխավորի ՀԱՊԿ-ը: Սեմերիկովը բացատրել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի քվոտան անցնում է Բելառուսին: Բելառուսից մեկ թեկնածու կա՝ Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22-ին քննարկվելու է ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին Հայաստանի առաջարկը, ըստ որի՝ անդամ երկիրը պահպանում է գլխավոր քարտուղար նշանակելու քվոտան, եթե ինչ-ինչ պատճառնելով նշանակված թեկնածուն հետ կանչվի:

Այսպիսով, Հայաստանը կարողացավ պնդել իրենը եւ պահպանել իր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելիս: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել