ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է արագացնել բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության զարգացումը |tert.am|
07:00 - 28 մարտի, 2019

ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է արագացնել բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության զարգացումը |tert.am|

tert.am։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը նկատեց, որ ծրագրում գրված է, որ ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է արագացնել բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության զարգացումը: Մինչդեռ, ըստ նրա, զեկույցում որևէ անդրադարձ չկա գյուղատնտեսությունը զարգացնող տեխնոլոգիաների կիրառման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Այո´, այս ընթացքում եղել է գյուղատնտեսության ոլորտում անկում, որը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, ստվերային այգիների բացահայտման հետ: Կներեք, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար տասն ամիսը երբեմն քիչ է լինում»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ գյուղատնտեսության հետ կապված իրենց ներկայացրած գործողությունների շրջանակը չէր որակի համապարփակ, բայց միտում կա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել