ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
13:05 - 15 փետրվարի, 2020

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:

Հայաստան պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, քննարկվել են համագործակցության հետագա պլաններն ու նախանշվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել