ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները
09:12 - 24 ապրիլի, 2020

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն:

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել