Հակառակորդն այս գիշեր կրակոցներ է արձակել Ոսկեպար գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|
14:00 - 01 մարտի, 2020

Հակառակորդն այս գիշեր կրակոցներ է արձակել Ոսկեպար գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

armtimes.com: Այս գիշեր հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի ուղղությամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը: 

«Այո, կրակոցներ եղել են Ոսկեպարի ուղղությամբ, բայց նշանակալի կալիբրեր ու քանակ չի եղել: Չեմ կարող ասել ինչքան է տեւել, բայց անդադար կրակոցներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել