Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին |armenpress.am|
11:22 - 13 մարտի, 2020

Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է և մեկուսացված: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Կոնտակտավորները մեկուսացվում են, նրանք գտնվում են 14-օրյա կարանտինի մեջ առանձին շինությունում: Սահմաններին խիստ վերահսկողությունը շարունակվում է: Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններ: Եթե ախտանշանները բացակայում են, ապա մեկուսացվում են տան պայմաններում»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Նա հորդորեց Հայաստան բոլոր վերադարձողներին ականջալուր լինել, հետամուտ լինել առողջապահական մարմինների խորհուրդներին:

«Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվում են թե՛ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերելու, թե՛ բժշկական օգնությունը պատշաճ կարգով կազմակերպելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել