Հայաստաում պետական խորհրդանիշները կայացած չեն․ Նիկոլ Փաշինյան |PanARMENIAN.Net|
07:00 - 20 ապրիլի, 2019

Հայաստաում պետական խորհրդանիշները կայացած չեն․ Նիկոլ Փաշինյան |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստաում պետական խորհրդանիշները կայացած չեն:

Նա հավելել է, որ դրանից են բխում շատ գործողություններ՝ պատասխանելով ավտոմաքսատան աշխատողին աշխատանքից հեռացնելու մասին օգտատերերից մեկի հարցին: «Դրոշի հետ կապված միջադեպն ու հետագա քննարկումները վկայում են, որ երկրում պետական սիմվոլները կայացած չեն, և դրանից բխում են շատ գործողություններ»,- ասել է նա։

Վարչապետն իր արձագանքը ճիշտ է համարում. «Շատ եմ վերլուծել այդ օրվա գործողություններս և պետք է խոստովանեմ՝ ես համարում եմ, որ ճիշտ ռեակցիա եմ տվել: Նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, ով անարգում է դրոշը, անարգում է նաև քաղաքացուն»։

Փաշինյանը հավելել է, որ, հավանաբար, բոլոր պաշտոնյաները «հասկացել են ուղերձը»։

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել