Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին նախատեսած Հիշողության երթը կտեղափոխի վիրտուալ հարթություն
10:02 - 11 ապրիլի, 2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին նախատեսած Հիշողության երթը կտեղափոխի վիրտուալ հարթություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել․

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մեր մշակութային ժառանգությունների լուսանկարները: Քանի որ համաճարակային իրավիճակը կարծես թե թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, մենք որոշեցինք Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն:

Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած «Հիշողության վիրտուալ երթ»: Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները։

Այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-ամյակի հայտնի կարգախոսի հետ: 100-ամյակին ընդունված Հռչակագիրն ու «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը մեր ինքնության, պատմության, պայքարի անքակտելի մասն են:

Այս նախաձեռնությունը ապրիլի 24-ը արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել