factor.am: Վաղն Ազգային ժողովում կայանալու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին հրավիրված են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննարկվելու են վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը: «Մենք փորձելու ենք հասկանալ այս ամենի իրական արմատները: Ցավոք, մենք այսօր ունենք «կամանդիրներ», ովքեր առաջնորդվում են անհասկանալի հասկացություններով: Այսօր ինձ զարմացնում է, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէ: Մենք պետք է կարողանանք բանակը համալրել ռազմական հոգեբաններով»,- ասաց նա:
comment.count (0)