Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության կայիքց։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝
Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, գիտակցելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները.
1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն,
2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն,
3․Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։
Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ: Ռազմավարությամբ սահմանվում են Համակարգող խորհրդի կազմավորման և գործունեությանն առնչվող կարգավորումները, համաձայն որոնց՝ Համակարգող խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Նախագծով ամրագրվում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրության և մասնակցության չափորոշիչները։
Առցանց քննարկումներին զուգահեռ, բոլոր շահագրգիռ և հետաքրքրված կողմերի մասնակցությամբ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպվելու են սեկտորալ քննարկումներ նախագծերի վերաբերյալ Երևանում և մի քանի մարզերում։
comment.count (0)