Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակվի. ուղևորափոխադրող ընկերության տնօրեն |aysor.am|
12:35 - 10 փետրվարի, 2020

Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակվի. ուղևորափոխադրող ընկերության տնօրեն |aysor.am|

aysor.am: Ամեն ինչ գնում էր նրան, որ երթուղայինների վարորդները մի օր գործադուլ անեին։ Վերջին 2-3 ամիսներին ընկերության վրա այնքան ֆինանսական բեռ է ծանրացել, որ նման զարգացումը սպասելի էր, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թիվ 10 երթուղին սպասարկող ուղևորափոխադրող ընկերության տնօրենը։

«Չենք իմանաում՝ որտեղից ենք հայթայթելու այդ գումարները։ Մենք նամակներով դիմել ենք պատկան մարմիններին, բանակցություններ և զրույցներ ենք ունեցել։ Օրենքներ են մտել կիրառության մեջ, որոնք պետք է կատարվեն։ Մյուս կողմից՝ ուղևորահոսքի պակասություն, քաղաքի երթևեկության անհնարինություն, ամեն ինչի գնաճ, նաև ԱՊՊԱ-ի թվերի շատ մեծ բարձրացում։

Այս ամենը բերել, հանգեցրել է գործադուլի։ Վարորոդները մեզնից չեն դժգոհում, դժգոհում են ծախսերի ավելացումից։ Ծախսերն ավելանում են, մուտքերը՝ նվազում։ Քաղաքապետարանից խոսք են տվել, որ 10 օրվա մեջ մեզ կաջակցեն։ Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակվի։ Ճիշտն ասած՝ այսօր արդեն պատրաստվում էինք նման դիմում գրել, բայց 10 օր կսպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Ֆինանսական միջոցներ բացարձակ չկան», - ասաց ընկերության տնօրենը։

Նա միաժամանակ նշեց, որ իրենց պարկն ամենամեծն է մայրքաղաքում, մոտ տասը օր առաջ իրենց գծերից մեկն արդեն իսկ փակվել է։

«Ինչքան մեծ՝ այդքան պրոբլեմները շատ», - իր խոսքը եզրափակեց ընկերության տնօրենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել