Հեղինակային իրավունքները կարգավորող մարմինները տարին մեկ մասհանումներ կանեն հեղինակներին |lragir.am|
13:44 - 28 մարտի, 2019

Հեղինակային իրավունքները կարգավորող մարմինները տարին մեկ մասհանումներ կանեն հեղինակներին |lragir.am|

Պետությունը կվերահսկի Հայաստանում հեղինակային իրավունքները կարգավորող մարմինների գործունեությունը: Դրանք կպարտավորվեն տարին մեկ անգամ մասհանումներ կատարել հեղինակներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկայացրած Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Համաձայնագրով կարգավորվում է ԵԱՏՄ անդամ երկրներում հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգը: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը չափազանց կարևոր է: Հեղինակային իրավունքները կարգավորող մարմինները պարտավորվում են տարին մեկ մասհանումներ անել հեղինակներին: Այս մարմինները իրավունք չեն ունենում 50 տոկոսից ավել ուղղել իրենց օպերացիոն ծախսերին: Դրվում է նաև այդ մարմիններում պարտադիր աուդիտի դրույթ»,-ասաց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել