Հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:39 - 04 օգոստոսի, 2019

Հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում օգոստոսի 4-ի ցերեկը և 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել