Հունվարին պլանավորվում Է Պուտինը այցը Թուրքիա՝ գործարկելու «Թուրքական հոսքը» |armenpress.am|
12:09 - 25 նոյեմբերի, 2019

Հունվարին պլանավորվում Է Պուտինը այցը Թուրքիա՝ գործարկելու «Թուրքական հոսքը» |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող Է այցելել Թուրքիա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վերջերս կայացած հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են, որ 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում Թուրքիայում պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային մասը, եւ խոսվել Է այն մասին, որ, հնարավոր Է, կայանա նախագահ Պուտինի այցը Թուրքիա: Այդ ուղեւորությունը նախապատրաստվում Է»,-ասել Է նա:

Կրեմլի ներկայացուցիչը չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը՝ խոստանալով ժամանակին տրամադրել այդ տեղեկատվությունը:

«Թուրքական հոսք» գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան 31,54 մլրդ խորանարդ մետր գազ: Էներգիայի այդ ծավալը բավարար Է 15 մլն միջին տնատիրությունների կենցաղային պահանջմունքներն ապահովելու համար:

930 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Ռուսաստանի տարածքից Սեւ ծովի հատակով ձգվում Է մինչեւ Թուրքիայի ծովափ: Այնուհետեւ կկառուցվի գազատարի ցամաքային տարանցիկ ճյուղը մինչեւ հարեւան երկրների հետ Թուրքիայի սահմանը:
Յուրաքանչյուր ճյուղի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր Է: Գազի առաջին մատակարարումները պլանավորված են 2019 թվականի վերջին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել