ՁԻԱՀ-ից մահացությունը նվազել է մեկ երրորդով. ՄԱԿ |pastinfo.am|
06:52 - 17 հուլիսի, 2019

ՁԻԱՀ-ից մահացությունը նվազել է մեկ երրորդով. ՄԱԿ |pastinfo.am|

pastinfo.am։ Անցյալ տարի աշխարհում ՄԻԱՎ-ից մահացել է 770 հազար մարդ՝ ինչը 3 անգամ պակաս է 2010 թվականի ցուցանիշից: Նման ցուցանիշները ներկայացվել են միավորված ազգերի կազմակերպության համատեղ ծրագրի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի (UNAIDS) վերաբերյալ զեկույցում: Ըստ հեղինակների՝ դա հնարավոր է դարձել շնորհիվ բուժման մատչելիությանը:

Մինչդեռ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մահացության ցուցանիշը, ընդհակառակը, աճել է 5 տոկոսով, իսկ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում` ինը:

Այսօր բուժման վիճակագրությունն այսպիսին է` ՄԻԱՎ-ով վարակված հինգից երեքին հասանելի է հակառետրովիրուսային թերապիան, իսկ դրանից հետո վիրուսը չի փոխանցվում այլոց:

Չինացի գիտնական Նա Ցզյանկույը հասել է ավելիին. նա գենետիկորեն ձևափոխված ձվաբջիջներով բեղմնավորել է ՄԻԱՎ վարակակիր կանանց: Երեխաները ծնվել են առողջ՝ չնայած սովորաբար վիրուսը փոխանցվում է երեխային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել