Ճարտարապետության և շինարարության համալսարանում նոր առարկա կդասավանդվի |armenpress.am|
12:45 - 11 մարտի, 2019

Ճարտարապետության և շինարարության համալսարանում նոր առարկա կդասավանդվի |armenpress.am|

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել։ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը:

«Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք նրանց: Անցյալ տարի արդեն իսկ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:

«Հուշագրի համաձայն՝ նախարարությունը պարտավորվում է կատարելագործել նախնական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրեը և այլն»,- ասաց Արայիկ Հարությունյանը: 

Գագիկ Ջրբաշյանն ընգծեց, որ  մասնագիտությունը, որ պատրաստվում են ներդնել, կոչվելու է «Կարկասային երեսապատման կոնստրուկցիաների մոնտաժորդ»:
«Հույս ունեմ, որ այս տարի այդ ուղղվածությամբ Հայաստանում կկարողանանք մասնագետներ պատրաստել: Պատրաստվում ենք աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը»,- նշեց Ջրբաշյանը և հավելեց, որ ցուցաբերելու են մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈւՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈւ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել