ՄՕԿ-ը հորդորում է մարզիկներին շարունակել պատրաստվել Օլիմպիական խաղերին |armenpress.am|
09:29 - 04 մարտի, 2020

ՄՕԿ-ը հորդորում է մարզիկներին շարունակել պատրաստվել Օլիմպիական խաղերին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն հորդորում է մարզիկներին շարունակել նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

ՄՕԿ-ի շարունակում է համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կորոնավիրուսի դեմ պայքարում: Միջազգային օլիմպիական կոմիտեն անփոփոխ է թողել խաղերի անցկացման ժամանակացույցը: Տոկիոն պատրաստ է ընդունելու 32-րդ ամառային խաղերը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը՝ հեռավոր 1964 թվականից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել