Մադրիդի «Ռեալ»-ում կարանտին է հայտարարվել. Իսպանիայի առաջնությունը երկու շաբաթով դադարեցվել է |hetq.am|
15:59 - 12 մարտի, 2020

Մադրիդի «Ռեալ»-ում կարանտին է հայտարարվել. Իսպանիայի առաջնությունը երկու շաբաթով դադարեցվել է |hetq.am|

hetq.am: Մադրիդի «Ռեալ»-ի բասկետբոլայն թիմի խաղացողներից մեկի մոտ, որի անունը չի հաղորդվում, կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով «Ռեալ»-ի թե՛ բասկետբոլային, թե՛ ֆուտբոլային թիմերի համար կարանտին է հայտարարվել:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլային և բակսետբոլային թիմերը մարզվում են նույն մարզաբազայում (Սյուդադ Ռեալ Մադրիդ), և հենց այդ պատճառով է կարանտին սահմանվել նաև ֆուտբոլային թիմի համար: 

Բացի այդ, որոշում է կայացվել փակել ամբողջ մարզաբազան, և այնտեղ աշխատող անձնակազմի համար նույնպես կարանտին է սահմանվելու:

Ըստ սահմանված ժամկետի՝ «Ռեալ»-ի ֆուտբոլային թիմը չէր կարող անցկացնել Իսպանիայի առաջնության 28-րդ և 29-րդ տուրի հանդիպումները, սակայն քիչ ավելի ուշ Լա Լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել ամբողջ առաջնությունը երկու շաբաթով դադարեցնել: 

Բացի այդ, «Ռեալ»-ը մարտի 16-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխանում խաղում սեփական հարկի տակ պետք է ընդուներ «Մանչեսթեր Սիթի»-ին, սակայն այդ հանդիպումը նույնպես չի կայանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել