Մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ թույլ չի տվել. պարզաբանում |aysor.am|
08:14 - 16 մայիսի, 2019

Մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ թույլ չի տվել. պարզաբանում |aysor.am|

aysor.am։ Մամուլի հրապարակումը, թե ԿԳ նախարարութունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառելու գնումների «սև ցուցակում», իրականությանը չեն համապատասխանում, ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը։

Նա հերքեց տեղեկությունը, թե բուհը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը:

Դիանա Մարկոսյանը միաժամանակ նշեց, որ պատրաստվում են մամուլի տվյալ հրապարակումը հերքող պաշտոնական հաղորդագրություն տարածել, որն էլ կպարզաբանի իրավիճակը և կվերացնի առկա թյուրըմբռնումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել