Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ կիրականացնեն համայնքներում |armenpress.am|
07:25 - 10 ապրիլի, 2019

Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ կիրականացնեն համայնքներում |armenpress.am|

armenpress.am։ Շիրակի մարզպետարանում ստեղծվել է 2 աշխատանքային խումբ՝ համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այս մասին հայտնեց մարզային խորհրդի նիստի ժամանակ:

Պատճառը մարզի համայնքներում հայտնաբերված չարաշահումներն են:
Մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները 2018 թվականին հայտնվել էին դատախազության ուշադրության կենտրոնում: Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են չարաշահումներ դրամական աջակցություն տրամադրելու ընթացքում, խախտումներ են հայտնաբերվել համայնքային սեփականություն գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման գործընթացներում, համայնքապետարաններում մի շարք հաստիքներ զբաղեցվել են համայնքապետների մտերիմների կողմից, ովքեր հիմնականում աշխատանքի չեն ներկայացել, կամ նրանց հաճախելիությունը պատշաճ չի եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել