Մեզ պետք չի մարիոնետային դատարաններ․ Նիկոլ Փաշինյան
07:30 - 05 հունիսի, 2019

Մեզ պետք չի մարիոնետային դատարաններ․ Նիկոլ Փաշինյան

Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ պետք չի մարիոնետային դատարաններ, ես հավատում եմ այն իդեալներին որոնց հիման վրա արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատարաններ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր։ Ինչի հիմա դատավոր կա, որ վարաչպետի ասածը կարող է չանե՞լ։ Ինչո՞ւ ես ասացի դատարանների դռները փակել, որովհետև ինձ պետք չեն նման դատավորներ։

Մենք ունենք հնարավորություն դատավորների աշխատավարձը բարձրացնել, բայց հանրությունը մեզ չի հասկանա, կասի էս սոցիալական իրավիճակում փոխանակ էս խնդիրը լուծեք, էն մյուս խնդիրը լուծեք բռնում եք դատավորի աշխատավարձ եք բարձրացնում։ Բայց, եթե դատավորի աշխատավարձը բարձր չլինի, լուրջ մասնագետը չի ուզի գա 400 հազար դրամով դատավոր աշխատի ու իմանա, որ կաշառք չի կարող վերցնել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ավելացրեց, որ հիմա ընթանում են բանակցություններ միջազգային գործընկեր կառույցների հետ, որպեսզի վերջիններս օգնեն ՀՀ-ին ստեղծել նոր դատական համակարգ, հակակոռուպցիոն դատարան։

«Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում ենք, միջազգային դոնորներին համոզում ենք՝ ֆինանսական բեռը վերցնեն իրենց վրա։ Երեք տարվա կտրվածքով այդ դատարանում ձև գտնենք նոր, լուրջ մասնագետներ ներգրավենք բարձր աշխատավարձով, և երեք տարի հետո հանրությունը տեսնի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ է բոլորի համար։ Երեք տարի հետո կասենք՝ ժողովուրդ ջան, հիմա դատավորները պետք է ստանան 2,5 կամ 3 մլն դրամ աշխատավարձ։ Մարդիկ կտեսնենք, որ լավ բան է անկախ դատարան ունենալը պետության համար և դժգոհություններ չեն լինի»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս բոլոր հարցերը քննարկվել են միջազգային գործընկերների հետ։ Նրանք ի գիտություն են ընդունել այս առաջարկը։ Հիմա աշխատանքներ են տարվում նրանց կողմից ֆինանասական աջակցությունը ստանալու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել