Մեկնե՞լ արդյոք ուղևորության կորոնավիրուսի տարածման պայմաններում. Lonely Planet |ampop.am|
11:57 - 03 մարտի, 2020

Մեկնե՞լ արդյոք ուղևորության կորոնավիրուսի տարածման պայմաններում. Lonely Planet |ampop.am|

ampop.am: Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում մարդկանց ստիպում է մտածել՝ պե՞տք է արդյոք չեղարկել կամ հետաձգել պլանավորած ուղևորությունները: Եթե դուք էլ եք անհանգստացած մոտալուտ ուղևորությամբ, ապա առաջնահերթությունը տվե՛ք ձեր անվտանգությանը և տեղյակ եղե՛ք կորոնավիրուսի վերջին զարգացումներից:

Ահա թե ինչ է առաջարկում իմանալ նախքան ճամփորդությունը համաշխարհային ճանաչում ունեցող Lonely Planet ճամփորդական ուղեցույցը:

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսը (COVID-19) օդակաթիլային եղանակով փոխանցվող շնչառական հիվանդություն է: Մարդկանց 80 տոկոսն ապաքինվում է առանց հատուկ բուժման: Չինաստանի ՈԻհան քաղաքում բռնկված վիրուսն արդեն տարածվել է 53 երկրներում [առ փետրվարի 28]:

Վարակման դեպքերի 84 000-ից 78 800-ը գրանցվել է Չինաստանում: Ծեր կամ հիվանդ մարդիկ, այդ թվում բարձր ճնշում, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խոցելի խմբում են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 2800 մարդ: Ըստ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների՝ ողջ աշխարհում վիրուսից բուժվել է 36 000 մարդ: ՈԻհանում մահացության մակարդակը կազմում է 2-4%, այլ վայրերում՝ 1%: Այս վիճակագրությունը զգալիորեն ավելի ցածր է, քան վերջին երկու կորոնավիրուսային համաճարակներինը: SARS-ը հայտնաբերվել է 2003թ․-ին, որի դեպքում մահացության ցուցանիշը կազմել է 10%, իսկ 2012թ. հայտնաբերվել է MERS-ը՝ մահացության 35% ցուցանիշով: Կորոնավիրուսի տարածման արագությունը զգալիորեն բարձր է, այդ իսկ պատճառով մարդիկ ավելի շատ են վարակվում:

Ո՞ր երկրներից խուսափել

Կորոնավիրուսը տարածվել է վեց մայրցամաքներում: Կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունն ունեն Չինաստանում գտնվող մարդիկ կամ նրանք, ովքեր նոր են այնտեղից վերադարձել: Վարակվելու մեծ հավանականություն ունեն նաև բուժաշխատողները և հիվանդների հետ առնչվողները: Այն մարդիկ, ովքեր 14 օր առաջ են վերադարձել Չինաստանից և վարակի ախտանշաններ չունեն, վարակված չեն և չեն կարող տարածել վիրուսը:

Վարակից խուսափելու համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) խորհուրդ է տալիս չմեկնել Չինաստան, որը համաճարակի էպիկենտրոնն է, և Հարավային Կորեա, որտեղ տուժած տարածքներում տրամադրվող բժշկական օգնությունն այժմ սահմանափակ է:

ՀՎԿԱԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել նաև դեպի Իտալիա, Իրան և Ճապոնիա ճամփորդություններից, քանի որ այնտեղ ևս կա համաճարակի բռնկում: Նշված երկրներ մեկնողներին խորհուրդ է տրվում ստուգել այդ երկրների պաշտոնական տեղեկագրերը: Օրինակ՝ Իտալիայում՝ Միլանի մերձակայքում գտնվող Լոմբարդիայի շրջանի 11 քաղաքներ գտնվում են կարանտինի տակ, իսկ Վենետիկի կառնավալի չեղարկումն ուրախ քաղաքը մռայլ գույներով է պատել: Մինչդեռ այցելությունը մոտակա քաղաքներ, ինչպիսին Ֆլորենցիան է, դեռևս անվտանգ է [առ փետրվարի 27]: Երկրի մեծ մասում բռնկումներ չեն գրանցվել:

Ո՞վքեր պետք է խուսափեն ճանապարհորդելուց

Ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ այս շրջանում պետք է զերծ մնան ճանապարհորդելուց: Ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանում 70 000 կորոնավիրուսով վարակվածներից ծանր դեպքեր գրանցվել են ծերերի ու հիվանդ մարդկանց մոտ:
ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ բարձր ճնշում, սիրտ-անոթային խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խոցելի խմբում են:

Չնայած չկան փաստացի տվյալներ, բայց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ են նաև հղի կանայք:

Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել