Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատվեց |armenpress.am|
18:50 - 13 փետրվարի, 2020

Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատվեց |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը օրենքի նախագիծը, որով առաջարկում են բարձրացնել երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում: Առաջարկվում է արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք հանդիսանում են քրեական գործով դատավարության մասնակից: Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամ:

Պատգամավորները նախագծով առաջարկում են նաև հարցաքննության մասնակից դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ: Օրինագիծը քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել