Մերձավանում գտնվող գործարանում հեռուստացույցներ դեռ չեն արտադրվում․ ընկերության հիմնադիր |armenpress.am|
06:46 - 20 ապրիլի, 2019

Մերձավանում գտնվող գործարանում հեռուստացույցներ դեռ չեն արտադրվում․ ընկերության հիմնադիր |armenpress.am|

armenpress.am: «Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց պարունակող 2 կոնտեյներ այժմ գտնվում է Վրաստանի Փոթիի նավահանգստում, դրանք շուտով կտեղափոխվեն Հայաստան և կվաճառվեն հայկական շուկայում: Այս մասին ասաց «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ հիմնադիր Սուրեն Վարդանյանը:

Ընկերության հիմնադիրը հերքեց մամուլում տարածված լուրերը, թե իրենց գործարանը գոյություն չունի։ Վարդանյանի խոսքով՝ Մերձավանում գտնվող գործարանում հեռուստացույցներ դեռ չեն արտադրվում, դրանց արտադրանքը, ինչպես որ ծրագրվել էր, կմեկնարկի 2 տարի անց, իսկ մինչ այդ Հայաստանում կվաճառվեն ընկերության կողմից արտասահմանում արտադրված հեռուստացույցները: Նա նշեց, որ իրենց ընկերության կողմից Հորդանանում արտադրված հեռուստացույցներն արդեն իսկ վաճառվում են Հայաստանում, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում, իսկ գործարանում տարիներ անց հնարավոր կլինի հեռուստացույցներից բացի նաև այլ հայկական կենցաղային տեխնիկա տեղում արտադրել:

«Այժմ 2 կոնտեյներով 1000 հեռուստացույց գտնվում է Փոթիում: Եվս չորս կոնտեյներ ճանապարհին են՝ Կորեայից և Չինաստանից գալիս են Հայաստան: Երբ լինի կառավարության կողմից համապատասխան արտոնությունը, մեկ-երկու օրվա ընթացքում հեռուստացույցները Փոթիից կտեղափոխվեն Երևան»,- ասաց Վարդանյանը:

Սուրեն Վարդանյանը նշեց, որ իրենք սպասում են գործադիրի կողմից հարկային արտոնության տրամադրմանը, որի համար դիմել են փետրվարի 18-ին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

«Հնարավոր է՝ չսպասենք հարկային արտոնության տրամադրմանը և արդեն երկուշաբթի օրվանից սկսենք փոխադրման գործընթացը: Արդեն ապրիլ ամսվա վերջին դրանք, հավանաբար, Հայաստանում կլինեն»,- նշեց Սուրեն Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել