Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա |armtimes.com|
22:50 - 08 ապրիլի, 2020

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա |armtimes.com|

armtimes.com: Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց: Գործընթացը շարունակվում է:

Խմբերը, որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է, նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունն այս աշխատանքներն ավելի արդյունավետ ու հասցեկան դարձնելու համար համագործակցում է պարետատան հետ: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի:

Այս պահին Երեւանում եւ բոլոր մարզերում գործում են առանձնացված պահեստներ, որտեղ հավաքագրվում եւ տեսակավորվում են սննդամթերքի փաթեթները: Բացի բարեգործական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներից, ձեւավորվել է կամավորների հսկայական բանակ, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել եւ բարի գործ կատարել: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի:

Սոնա Մարտիրոսյանը նկատեց՝ բոլորին տրվող փաթեթները միանման են, այսինքն լավի-վատի տարբերակում չի կարող լինեն: Դրանք նախատեսված են ոչ միայն աղքատության մինիմալ զամբյուղի չափով, այլեւ առողջապահական տեսանկյունից էլ պիտի բավարարեն, այսինքն լինեն բազմազան եւ վիտամիններով հարուստ սննդամթերքով: Փաթեթները միայնակ տարեցներին եւ հաշմանդամություն ունեցողներին բաժանվել է մեկամսյա  եւ երկամսյա ժամկետով՝ ըստ կարիքի: Դրանց մեջ եղել են ամենաանհրաժեշտ սննդի տեսակներ եւ հիգիենայի պարագաներ:

Նախարարության խոսնակը դժվարացավ ասել, թե օրինակ տարեց կնոջը տրվող փաթեթում կոնկրետ ինչ մթերք կարող էր լինել: «Արտակարգ դրության առաջին իսկ օրերին մի շարք կազմակերպություններ ինքնակազմակերպվեցին եւ դիմեցին մեր աջակցությանը, որպեսզի կարողանայինք համակարգել բնամթերքի, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների հավաքագրումն ու մարդկանց տեղ հասցնումը: Աջակցությունն ուղղված է եղել այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին տրամաբանորեն կարող էին տնից դուրս գալու խնդիր ունենալ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նաեւ նշեց, որ այն բոլոր ցերեկային աջակցությունները, որոնք նախկինում խնամքի կենտրոներն ու բարեգործական ճաշարանները մատուցվում էին միայնակ տարեցներին, արտակարգ դրություն հայտարարելուց հետո սկսեցին փոխել իրենց աշխատանքի բնույթը: «Այժմ միայնակ տարեցները չեն գնում ճաշարան իրենց ուտելիքը վերցնելու, այլ այն սնունդը, որը նախատեսված է նրանց համար, ճաշարանը տեղափոխում եւ մատակարարում է նրանց բնակարաններում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել