Միանշանակ պետք է աջակցել Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովին. Արտակ Դավթյան |armtimes.com|
16:55 - 07 փետրվարի, 2020

Միանշանակ պետք է աջակցել Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովին. Արտակ Դավթյան |armtimes.com|

armtimes.com:  Միանշանակ պետք է աջակցել Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովին, որպեսզի ուսումնասիրությունները հասցնեն տրամաբանական ավարտին, հանդես գան զեկույցով ու դրա հիման վրա որոշումներ կայացվեն։ Ավելի քան երեք ժամ տեւած նիստից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Նա նշեց, որ հանդիպումն ընթացել է շատ լավ, մասնագիտական մթնոլորտում, բոլոր հարցերը հանգամանալիորեն քննարկել են։ «Հայկական ժամանակ»-ը ԳՇ պետից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում այնպիսի հանգամանքներ ի հայտ կգան, որ պաշտոնյաներ ոչ թե պատասխանատվության կենթարկվեն, այլ կպարգեւատրվեն լավ աշխատանքի համար։ Դավթյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ այն պաշտոնյաններն էլ, որոնք ժամանակին չեն պարգեւատրվել, անպայման անդրադառնալու են։ Հարցին՝ պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն, ԳՇ պետը չպատասխանեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել