Միավորված և վերանվանված նախարարությունների փոխնախարաներ են նշանակվել
08:04 - 04 հունիսի, 2019

Միավորված և վերանվանված նախարարությունների փոխնախարաներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարություններում փոխնախարարներ են նշանակվել: ՀՀ էլեկտրոնային կառավարման Е-gov.am հարթակում հրապարակվել են համապատասխան որոշումները:

Էկոնոմիակայի նոր փոխնախարարներն են Ավագ Ավանեսյանն ու Արտակ Քամալյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը:

Գեղամ Վարդանյան նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։

Իրինա Ղափլանյանին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել