Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղևորները զննում են անցել. ԱԱՏՄ
21:01 - 02 մարտի, 2020

Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղևորները զննում են անցել. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվել է։

Նրանք չեն անցել ազատ առևտրի գոտու տարածքով (duty free), դուրս են եկել հնարավորին չափ կարճ ճանապարհով։ Օդանավակայանում ևս ջերմաչափվել են ու անցել վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում։ Բոլոր ուղևորների համար լրացվել են հասցեական քարտեր։

Այս ուղևորների հետագա առողջական վիճակը կլինի ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել