Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|
13:00 - 19 մարտի, 2020

Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը:

Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում՝ առայժմ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ավանեսյանը նշեց, որ էլի քննարկումներ կկազմակերպեն և գուցե հուլիսին նոր նախագծով հանդես գան:

«Մայիսին արդեն լրացուցիչ գործիքներով հանդես կգանք՝ կապված նրանից, թե լրացուցիչ ինչ շոկեր տեղի կունենան՝ կապված վերջին միջազգային զարգացումների հետ»:

Փոխնախարարը նաև պատճառներ նշեց, որոնցով պայմանավորված է ցեմենտի գնանկումը, պատճառները ուղիղ կապված են Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ Իրանի տնտեսության անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ ու Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներով: Ավանեսյանը նաև նշեց` իրադարձությունների ընթացքից ու Իրանի տնտեսության հետագա տեմպերից կախված, գուցե նաև որոշումներ փոխվեն և առաջիկայում ներմուծումը ոչ թե Իրանից, այլ, օրինակ` Վրաստանից լինի՝ ավելի բարձր արժեքով: Դեռ այդ ամենը անորոշ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել