Չգրանցված աշխատողները կարող են վճարվել փաստացի աշխատած ժամերի համար. նախարար |news.am|
17:57 - 02 ապրիլի, 2020

Չգրանցված աշխատողները կարող են վճարվել փաստացի աշխատած ժամերի համար. նախարար |news.am|

news.am: Մենք առաջարկել ենք փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, ինչը թույլ կտա վճարել  չգրանցված աշխատողներին  փաստացի աշխատած ժամերի համար: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ նման փոփոխությունները կլուծեն առկա խնդիրը, սակայն նախագիծը պետք է քննարկվի կառավարությունում, ապա ուղարկվի ԱԺ: «Դեռ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի օրենքի վերջնական տեսքը»,- նշեց նա:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել