Չեխիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |tert.am|
18:56 - 12 մարտի, 2020

Չեխիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |tert.am|

tert.am: Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ավարտին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը:

«Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվում հինգշաբթի 14:00-ից ըստ կենտրոնական եվրոպական ժամանակի (երևանյան 17:00): Այն կգործի 30 օր»,- ասել է գործիչը:  

Ներկա պահին երկրում 96 հոգի հաստատվել է որպես կորոնավիրուսի վարակակիր:

Իշխանություններն արգելել են նաև մուտքը երկիր կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող 13 պետություններից: Խոսքը Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի մասին է: Չեխիայի քաղաքացիներին նույնպես արգելվել է այցելել այդ երկրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել