Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան |armtimes.com|
16:16 - 18 փետրվարի, 2020

Չեմ պատրաստվում հրաժարական տալ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարեց ՀՀ Ազգային ժողովում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Պաշտպանության եւ Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո։

«Առաջինը, հրաժարական չեմ պատրաստվում տալ: 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետեւանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ, մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակ Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել