Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել |armenpress.am|
11:19 - 13 մարտի, 2020

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 13-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80 հազար 813-ի, նրանցից ապաքինվել են 64 հազար111-ը, մահացել Է 3176 մարդ:

Ինչպես նշել են պետկոմիտեում, Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել Է հինգ մարդ, բոլորն Էլ Ուհանում: Նահանգում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 66 հազար 786-ի: Մահվան դեպքերը Հուբեյում անցած օրվա ընթացքում ավելացել են վեցով (բոլորն Էլ Ուհանում)՝ մինչեւ 3062: ապաքինվածների թիվն ավելացել Է 1255-ով՝ մինչեւ 51 հազար 553:

Մյուս երկրներից կորոնավիրուսով վարակման բերովի դեպքերի ընդհանուր թվաքանակը Չինաստանում հասել Է 878-ի: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ:

ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել